«Յուրաքանչյուր կին ունի այն դեմքը, որին արժանի է». champord.am
Advertisement 1000 x 90

«Յուրաքանչյուր կին ունի այն դեմքը, որին արժանի է». champord.am

«Մեդէսթ»  կլինիկան արդեն 15 տարի է մատուցում է էսթետիկ բժշկության լայն ծառայություններ, իրականացնում վերապատրաստման դասընթացներ և կոնֆերանսներ ոլորտի մասնագետների համար: Էսթետիկ բժշկության ժամանակակակից միտումների մասին «Ճամփորդը»  զրուցել է «Մեդէսթ» կլինիկայի գլխավոր բժիշկ Մարինա Էդուարդովնայի հետ:

Մարինա Էդուրադովնա, արդեն 15 տարի է՝ ոլորտում եք: Ինչպե՞ս է փոխվել «Մեդէսթը» այս տարիների ընթացքում:

Մենք միշտ փորձել ենք ժամանակին համընթաց քայլել, մատուցել բարձրորակ ծառայություններ, օգտագործել սարքավորումներ և նյութեր, որոնք անցել են հատուկ սերտիֆիկացում: Բազմաթիվ ծառայություններ ենք մատուցում՝ ընդհանուր կոսմետոլոգիա, դերմատոլոգիա, լազերային էպիլյացիա… Ամեն տարի «Մեդէսթն» ինչ-որ նորություն է բերում՝ նոր սարքավորոմ, նոր ծառայություն: Ինքներս միշտ վերապատրաստվում ենք, մասնակցում միջազգային կոնֆերանսների:

Ոչ միշտ են էսթետիկ բժշկության ոլորտում առաջարկվող սարքավորումները կամ նյութերը համապատասխանում պահանջներին: Ուստի միայն գովազդի վրա հիմնվել չի կարելի: Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում որակին, խորանում այդ ամենում, որպեսզի մատուցենք բարձր որակի, անվտանգ ծառայություններ: Այս գործում ամենակարևորն ապահովությունն է: Մեզ մոտ գալիս են գեղեցկության հետևից, նրանք չպետք է պրոբլեմներ ստանան գեղեցկության փոխարեն:

Հայաստանում էսթետիկ բշկության ոլորտը բավականին հագեցած է: Ինչպե՞ս կինը կողմնորոշվի՝ երբ և ում դիմի:

Պացիենտներին էլ պետք է «դաստիարակել» (հեղ.՝ ժպտում է): Պետք է հասկանալ, որ այս միջամտությունները զուտ բժշկական են, և չպետք է նման ծառայություններից օգտվել վարսավիրանոցներում կամ այլ անհասկանալի վայրերում: Պետք է հետևողական լինեն և պահանջեն բժշկից ե՛ւ սերտիֆիկատները, ե՛ւ դիպլոմները, ե՛ւ դեղորայքը, որն օգտագործում են: Շատ հաճախ մեզ դիմում են խնդիրներով կանայք, որոնք այլ վայրերում միջամտություններ են արել: Երբ հարցնում ենք ի՞նչնյութեր են օգտագործել, նրանք հիմնականում չեն կարողանում պատասխանել: Մինչդեռ դա շատ կարևոր է հետագա խնդիրներից խուսափելու համար: Ամոթ չէ հարցնելը: Դա ոչ միայն պացիենտի, այլև բժշկի ապահովությունն է:

Ամբողջությամբ՝ champord.am