Twitter միկրոբլոգների ծառայությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քննադատությունից հետո սոցցանցի հայտնի օգտատերերի բաժանորդների թվի նվազումը բացատրել է ոչ իսկական օգտահաշիվների հեռացմամբ, հաղորդել է Hill թերթը:
Հոկտեմբերի 26-ին Թրամփը Twitter սոցիալական ցանցի վարչությանը մեղադրել է, որ վերջինս հեռացրել է իր օգտահաշվի շատ բաժանորդների: Նրա խոսքով՝ սոցցանցում «(բաժանորդների) աճն այն աստիճան են ճնշել, որ դա ակնհայտ է դարձել բոլորի համար»: Twitter-ում Թրամփի էջի տվյալների համաձայն՝ նրա բաժանորդների թիվը գերազանցում է 55,3 միլիոնը, իսկ նա ինքը բաժանորդագրված է 46 օգտահաշիվների:
«Մենք նպատակամիտված ենք այն բանին, որ ծառայությունը կանոնավոր աշխատի, դա ենթադրում է կեղծ օգտահաշիվների հեռացման աշխատանք՝ (սոցիալական ցանցում) չարամիտ պահվածքի դեպքերի կանխման համար»,- հայտարարել է ընկերությունը: «Հայտնի շատ օգտահաշիվներում նկատվել է բաժանորդների թվի նվազում, բայց արդյունքն այն բանի ավելի շատ վստահությունն է, որ այն բաժանոդրները, որոնց նրանք ունեն, իսկական, ներգրավված մարդիկ են»,- հավելել են Twitter-ում: