Ինչպես հակառակորդին դարձնել ընկեր կամ Ֆրանկլինի էֆեկտը. champord.am
Advertisement 1000 x 90

Ինչպես հակառակորդին դարձնել ընկեր կամ Ֆրանկլինի էֆեկտը. champord.am

Ի՞նչ անել, եթե ձեր ղեկավարը ձեզ «չի սիրում»: Աշխատանքից հեռանա՞լ: Մի՛ շտապեք, ավելի լավ է օգտագործեք «Բենջամին Ֆրանկլինի» էֆեկտը:

Երբ Ֆրանկլինը արդեն հայտնի և ազդեցիկ մարդ էր, Պենսիլվանիա նահանգի օրենսդիր մարմնի անդամ, նրան շատ անհանգստացնում էր գործընկերներից մեկի հետ լարված հարաբերությունները (անունը, ցավոք, չի պահպանվել):

Այդ մարդը հարուստ էր և բավականին կրթված: Ֆրանկլինը հասկանում էր, որ նա շուտով ԱՄՆ կառավարությունում մեծ ազդեցություն ձեռք կբերի, իսկ նման մրցակից ունենալը այդքան էլ հաճելի հեռանկար չէր: Ֆրանկլինը բավկանին յուրօրինակ մոտեցում ցուցաբերեց դեպի այդ մարդը:

Լինելով գրքերի հավաքորդ և առաջին հասարակական գրադարանի հիմնադիր՝ Ֆրանկլինը ձեռք էր բերել նուրբ գրական ճաշակ ունեցով մարդու համբավ: Նա պարզեց, որ այդ մարդու գրադարանում կա մի հազվագյուտ գիրք և նամակ գրեց՝ խնդրելով այդ գիրքը:  Մրցակիցը ան անմիջապես ուղարկեց, իսկ Ֆրանկլինը մեկ շաբաթ հետո գիրքը վերադարձրեց սեփականատիրոջը՝ հայտնելով շնորհակալություն:

Ներկայացուցիչների պալատում հաջորդ հանդիպման ժամանակ այդ մարդը մոտեցավ Ֆրանկլինին և առաջին անգամ խոսեց նրա հետ: Այդ փաստից հետո նրանց հարաբերությունները ջերմացան: Ի՞նչ պատահեց: Ամբողջ խնդիրը այլ մարդկանց հանդեպ մեր համոզմունքների և զգացումների ձևավորման մեխանիզմի մեջ է: Այն, ինչ մենք անում ենք, բնորոշում է, թե ինչին ենք հավատում և ինչ պարամետրեր ենք ձևավորում:

Դու՞ք ընտրել եք ինչ-որ կուսակցություն, որովհետև հավատում եք նրա սկզբունքներին, թե՞ հավատում եք սկզբունքներին, քանի որ ընտրել եք այդ կուսակցությունը: Հետազոտությունները հաստատում են, որ պատասխանը երկրորդն է: Եթե դառնում եք խմբի անդամ, դա ավելի շատ ազդեցություն է ունենում ձեր սկզբունքների վրա, քան ձեր սկզբունքները՝ այդ խումբը ընտրելու վրա:

Ինքնաընկալման տեսություն ասում է, որ մեր պարամետրերը ձևավորվում են մեր պահվածքը ուսումնասիրելու և դրա մեջ ինչ-որ իմաստ գտնելու միջոցով, երբ հնարավորություն չկա սկզբնաղբյուրը գտնել: Դու փորձում ես նայել իրավիճակին որպես արտքաին դիտորդ, գտնել անհատական մոտիվացիան:

Ինչու՞ ենք սկսում մրցակցի հանդեպ ավելի լավ վերաբերմունք ունենալ, երբ իրեն ինչ-որ լավ բան ենք անում: Երբ մեր ուղեղը չի կարողանում գտնել լոգիկայով, բարոյական կամ սոցիալապես ընդւոնելի բացատրություն մեր գործած քայլի համար, ապա այն ինքն է հորինում բացատրություն, որը մեր ինքնագնահատականը չի խոցում:

Ավելի հեշտ ասած, մեզ պետք է արդարացնել մեր գործողությունները: Չէ՞ որ մենք չենք կարող լավ բան անել վատ մարդու համար: Այդ իսկ պատճառով մեր գիտակցության մեջ այդ մարդը դառնում է դրական հերոս: Մենք պիտի օգնենք ընտանիքին, ընկերներին, նրանց, ում հետ մեր հայացքները համընկնում են: ՈՒնեմն այդ մարդը չի կարող վատը լինել:

Մենք բոլորս ունենք մեր ինքնապաշտպանական մեխանիզմը, մեր սեփական փաստաբանը, ով պիտի պահպանի մեր հոգեկան բարեկեցությունը: Այդ փաստաբանը բացատրում է մեր ուղեղին, մեր քալերի մոտիվները և արդարացնում մեզ: Եթե մենք ինչ-որ մեկին վատ բան ենք արել, ուրեմնհենց այդպես էլ պետք է, նա վատն մարդ է: Եթե մենք ինչ-որ մեկին լավ բան ենք արել, ուրեմն նա լավն է:

Մեր քայլերը բնորոշում են այն, ինչին մենք հավատում ենք, և ոչ թե հակառակը:

champord.am