Գերչակի յուղը հակաօքսիդանտ ազդեցություն ունի, հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ սպիտակուցներով, հանքանյութերով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է մի խումբ խնդիրների դեպքում:
Պայքարում է կնճիռների դեմ: Գերչակի յուղը կոլագեն է պարունակում, որը երիտասարդացնում է մաշկը: Այն օգնում է փոքրացնել սպիները, պայքարում է կնճիռների և մաշկային խնդիրների դեմ:
Հանգստացնում է մկանային ցավերը: Գերչակի յուղը կարող է նկատելիորեն թեթևացնել մկանային ցավերը:
Օգնում է ազատվել մազերի ճյուղավորումից: Մազերը սնուցելու, ճյուղավորված ծայրերը վերականգնելու համար օրվա ընթացքում մի քանի անգամ գերչակի յուղ քսեք չոր մազերին:
Հանգստացնում է այրվածքները: Մաշկը խոնավեցնելու և դրա վերականգնումը խթանելու համար կոկոսի և գերչակի յուղերը խառնեք, քսեք վնասված հատվածին:
Սնուցում է չոր մաշկը: Գերչակի յուղը հագեցած ճարպեր է պարունակում, որոնք կարող են սնուցել մաշկը, խոնավեցնել այն:
Նպաստում է մազերի աճին: Հարկավոր է գերչակի յուղը քսել գլխամաշկին և մազերի ծայրերին: Թողեք ամբողջ գիշեր, լվացեք առավոտյան:
Հղիազոլերի կանխարգելում: 1 ճաշի գդալ գերչակի յուղը խառնեք 2 ճաշի գդալ նշի յուղի հետ:
Մաքրեք օրգանիզմը: Մի քանի կաթիլ գերչակի յուղը խառնեք նարնջի հյութի հետ:
Խիտ թարթիչներ և հոնքեր: Թարթիչների ու հոնքերի աճը խթանելու համար գերչակի յուղ օգտագործեք:
Եղունգների թուլություն և սունկ: Գերչակի և ձիթապտղի յուղերը խառնեք. դա կօգնի ամրացնել եղունգները, պայքարել սնկային վարակի դեմ:
Շուրթերի չորություն: Մի ճաշի գդալ գերչակի յուղը խառնեք գլիցերինի և մի քանի ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ: Քսեք շուրթերին, թողեք ամբողջ գիշեր: Գերչակի յուղը կարող եք խառնել նաև նշի յուղի հետ:
Ազատում է կոշտուկներից: Գերչակի յուղը խոնավեցնում է մաշկը, օգնում ազատվել կոշտուկներից: Ոտքերը 10 րոպե դրեք տաք ջրի մեջ, չորացրեք: Բամբակը թրջեք գերչակի յուղով, քսեք մաշկի վնասված հատվածներին: Թանզիֆով ֆիքսեք բամբակը, թողեք մի քանի ժամ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը