Հասկանալ տեղի ունեցածն ու ընդունել այն՝ չի նշանակում՝ հանդուրժել ու արդարացնել չարը, դաժանությունը, ինչպես նաև անհարգալից, կոպիտ ու վիրավորական վարքագիծը:
Ես այդ մասին ասում եմ` ելնելով իմ սեփական փորձից, հիշելով, թե ինչպես էի ես հանդուրժում ընտանիքում էմոցիոնալ բռնությունը: Ես զայրանում էի ու վշտանում, բայց այնքան էի ուզում, որ բոլորի համար լավ լինի, որ հազար ու մի բացատրություն էի գտնում նրանց չարության ու դաժան վերաբերմունքի համար, արդարացնում էի նրանց ու լռում, լռում… Ես ենթադրում էի, որ իրավունք չունեմ մերժելու:
Այսպես շարունակվեց մինչև այն ժամանակ, երբ ես գիտակցեցի մի շատ կարևոր բան:
Ես ձայնի իրավունք ունեմ, ու դա շատ կարևոր է:
Մենք ստեղծված ենք սիրելու համար, և մեր սրտերը լայնորեն բաց են այն հրաշքի առաջ, որը հիմնվում է այս կյանքում ամեն ինչի հետ անվերապահորեն համաձայնելու վրա` այդ հարցում ոչ մի երկվություն թույլ չտալով: Չէ՞ որ մենք գտնվում ենք միևնույն էմոցիոնալ հոսքի մեջ: Բայց մենք բոլորս էլ դեռ կարող ենք հաստատուն «ոչ» ասել իրավիճակներին, վարքագծին, քաղաքականությանն ու մարդկանց:
Մենք կարող են բաց թողնել ատելությունը, բայց միևնույն ժամանակ՝ պահպանել առողջ դատելու ունակությունը: Այո, մենք կարող ենք շատ ուժեղ ու խորը սիրել, բայց միևնույն ժամանակ՝ «ոչ» ասել ու չվախենալ հետևանքներին բախվելուց:
Դուք կարող եք մարդու նկատմամբ խորը կարեկցանք ու քնքշանք զգալ, բայց միևնույն է, շարունակեք «ոչ» ասել նրա հայտարարություններին, խնդրանքներին, վարքագծին կամ արարքներին: Այդ դեպքում «այո»-ն և «ոչ»-ը չեն դառնում միմյանց բացառող հակադրություններ:
Ձեր «ոչ»-ը չի նշանակում, որ դուք «այո» չեք ասում կյանքին, ճշմարտությանը, անկեղծությանը: Դա նույն Լուսնի դեպքում է, որը չի բացառում Արևը: Նրանք նույն կերպ ներկա են երկնքի անվերապահ անծայրածիրության մեջ: Դա մի հսկայական «այո» է հենց իրեն` Գոյությանը:
«Ոչ»-ը պարտադիր չէ, որ դիմադրություն լինի կամ ձեր «ես»-ի արտահայտություն: Կամ վախի զգացում, կամ հեռու փախչելու փորձ: «Ոչ»-ը կարող է սիրո ձև ու դրսևորում լինել, բավականին խիստ սակայն: Այդ «ոչ»-ն իրականում մեծ խիզախության դրսևորում է նշանակում:
Անվերապահ սերը չի նշանակում, որ մենք պետք է գորգ դառնանք, որի վրա կարելի է ոտքերը մաքրել:
Եվ այն չի պահանջում, որ մենք հանդուրժենք բռնությունը ու թաքցնենք մեր զգացմունքները, կուլ տանք բողոք արտահայտող բառերը միայն այն բանի համար, որ ավել ոգեղեն, կարեկցող, բարի թվանք, մեզնից օրինակելու մարդու կերպար կերտենք ու ներկայացնենք: Թող գրողի ծոցը կորչի այդ կերպարը: Այդ դիմակը, որի տակ դուք թաքնվում եք, վերջիվերջո կխեղդի ձեզ:
Երբ դուք ինքներդ եք դնում սահմանները հաստատակամ «ոչ»-ի օգնությամբ, դա բոլորովին չի նշանակում, որ դուք մեկուսանում եք մարդկանցից: Դա չի բաժանում, այլ ընդամենը պաշտպանում է ձեզ: Այդպիսով «ոչ»-ը թույլ է տալիս սիրտդ լայն բաց անել, անկեղծորեն վերաբերվել ու խորը սիրել, բայց միևնույն ժամանակ՝ հստակ հիշել սահմանների մասին:
Ոչ բոլորին ձեր «ոչ»-ը դուր կգա: Ոչ բոլորն իրերի այսպիսի դրվածքի հետ կհամաձայնեն: Ձեզ կարող են մեղադրել ու դատապարտել: Պատրաստ եղեք դրան: Բայյց մենք այս Երկիր չենք եկել ուրիշներին ցավից պաշտպանելու համար: Մենք եկել ենք ճիշտն ասելու համար, թեկուզ և՝ սիրելով, կարեկցելու, բայց ճշմարտությունն ասել շարունակելու համար:
Եվ դրա համար մենք համարձակորեն կարող ենք ասել` բոլորովին էլ չհակասելով ինքներս մեզ. «Ես սիրում եմ քեզ: Եվ ես այլևս չեմ կարող հանդուրժել քո վարքագիծը»:
Եվ դուք ձեզ անսովոր ազատ ու ուժեղ կզգաք, ինչպես նախկինում երբեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը