«Գովեք ինքներդ ձեզ Քննադատությունը քայքայում է ներքին ոգին»
Advertisement 1000 x 90

«Գովեք ինքներդ ձեզ Քննադատությունը քայքայում է ներքին ոգին»

2017թ. օգոստոսի 30-ին Լուիզա Հեյը մահացավ 90 տաեկանում… Բայց նրա իմաստուն խորհուրդները դեռ ապրում ու աջակցում են մեզ:

  1. Դադարեք քննադատել: Անհապաղ դադարեք դա անել: Քննադատությունը երբեք ոչ ոքի չի փոխում: Հրաժարվեք ինքներդ ձեզ քննադատելուց: Ընդունեք ձեզ հենց այնպիսին, ինչպիսին որ կաք: Երբ դուք քննադատում եք ձեզ, ձեր փոփոխությունները նեգատիվ են դառնում: Երբ դուք հավանություն եք տալիս ինքներդ ձեզ, դուք փոխվում եք դեպի դրականը:
  2. Վերջ տվեք ձեզ վախեցնել, տեռորի ենթարկել՝ հենց ձեր իսկ մտքերով: Դա սարսափելի կենսակերպ է: Ձեզ համար այնպիսի կերպար գտեք, որը ձեզ է հաճելի, ու անհապաղ ձեզ վախեցնող մտքերից անցեք հաճելի մտքերին:
  3. Մեծահոգի եղեք, բարի ու համբերատար: Մեծահոգի եղեք ինքներդ ձեր նկատմամբ: Բարի եղեք ձեր հանդեպ: Համբերատար եղեք, քանի որ դուք մտածողության նոր եղանակ եք յուրացնում: Ինքներդ ձեզ վերաբերվեք՝ որպես իսկապես սիրելի մարդու:
  4. Բարի եղեք ձեր գիտակցության հանդեպ: Սեփական անձն ատելը նշանակում է՝ ատել սեփական մտքերը: Չարժե այդպես անել: Ավելի լավ է փոխել դրանք:
  5. Գովեք ինքներդ ձեզ: Քննադատությունը քայքայում է ներքին ոգին: Գովեստն ամրապնդում է այն: Գովեք ինքներդ ձեզ, որքան հնարավոր է՝ շատ: Ինքներդ ձեզ ասեք, թե որքան լավ եք դուք գլուխ հանում յուրաքանչյուր միջոցից:
  6. Աջակցեք ձեզ: Գտեք ձեզ աջակցելու եղանակներ: Դիմեք ձեր ընկերներին ու թույլ տվեք նրանց օգնել ձեզ: Լիովին բնական է օգնություն խնդրել, երբ դուք դրա կարիքը ունեք:
  7. Ձեր թերություններին սիրով վերաբերվեք: Գիտակցեք, որ դուք ինքներդ եք դրանք ստեղծել, որպեսզի բավարարեք ձեր որոշակի պահանջմունքները: Այժմ դուք ձեր պահանջմունքները բավարարելու նոր դրական եղանակներ եք փնտրում: Այնպես որ, նրբորեն ազատվեք վարքագծի հին բացասական կարծրատիպերից:
  8. Հոգ տարեք ձեր մարմնի մասին: Սովորեք ճիշտ սնվել: Ինչ սնունդ է անհրաժեշտ ձեր մարմնին օպտիմալ էներգիայի ու կենսունակության պահպանման համար: Կատարեք միայն այն ֆիզիկական վարժությունները, որոնք ձեզ հաճույք են պատճառում: Նրբորեն սիրեք ու հարգեք ձեր տաճարը, որում դուք ապրում եք:
  9. Աշխատեք հայելու հետ: Հաճախ նայեք ձեր աչքերի մեջ: Ցույց տվեք ձեր նկատմամբ աճող սիրո զգացմունքները: Հայելու մեջ նայելով` ներեք ձեզ: Հայելու մեջ նայելով` խոսեք ձեր ծնողների հետ ու ներեք նրանց: Հայելու մեջ նայելով` ինքներդ ձեզ գոնե մեկ անգամ ասեք. «Ես քեզ սիրում եմ: Ես իսկապես քեզ սիրում եմ»:
  10. Արեք դա հենց հիմա: Մի սպասեք, որ ձեր գործերը կարգավորվեն, դուք նիհարեք, նոր աշխատանք գտնեք կամ նոր կապեր հաստատեք: Սկսեք հենց հիմա ու արեք ձեզնից կախված ամեն ինչ:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը