Արփի Ոսկանյանի գրառումը. «Միլոշ Ֆորմանի ընտրագույն ֆիլմը դառնում ա ակտուալ։ Իսկ ընդհանրապես, իշխանության պիտի գան մարդիկ, որ պատրաստ են դառնալ հանրային մարդ։ Դա նշանակում ա պատրաստ լինել լսել քո հասցեին քննադատություն, զրպարտանք ու անգամ հայհոյանք։ Եթե պատրաստ չես հանրային մարդ լինել, ուրեմն հաստատ պատրաստ չես կրել իշխանության բեռը։ Իշխանությունը, ինչպես եւ փառքը, միայն դափնիներից ու մեծարանքից չի բաղկացած։ Կա մեդալի հակառակ կողմը՝ փշեր, քննադատություն, ատելություն, նախանձ, զրպարտանք ու հայհոյանք»։