Հոկտեմբերի 24-ից 30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:
- Հոկտեմբերի 27-ին Գառնի գյուղից 3 կմ արևելք 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը զգացվել է Գառնի գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 16 երկրաշարժ՝
- Հոկտեմբերի 24-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 43 կմ արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիա-Վրաստան սահմանային գոտում՝ Արդահան քաղաքից 40 կմ արևելք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Գյանջա (Գանձակ) քաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
- Հոկտեմբերի 25-ին Իրանում՝ Ահար քաղաքից 30 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ և 49 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ:
- Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 59 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։
- Հոկտեմբերի 27-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ, Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուտուլ քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք 3-4 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 9 կմ հարավ 3-4 բալ ուժգնությամբ և 7 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ:
- Հոկտեմբերի 28-ին Վրաստանում՝ Բորժոմի քաղաքից 6 կմ հարավ-արևելք 5-6 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Մինգեչաուր քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։
- Հոկտեմբերի 29-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 26 կմ արևելք 3 բալ ուժգնությամբ։
- Հոկտեմբերի 30-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ և 34 կմ հյուսիս արևելք 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է չորս երկրաշարժ: Հոկտեմբերի 25-ին Հունաստանի արևմտյան ափերի մոտ` Իոնական ծովում, Զակինթոս քաղաքից 38 կմ հարավ-արևմուտք, գրանցվել է 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որին հետևել է 5 և ավելի մագնիտուդով յոթ երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով առաջացած ցունամիի ալիքի բարձրությունը հասել է 70 սանտիմետրի: Ըստ Եվրոպական տիեզերական գործակալության` Զակինթոս կղզին տեղաշարժվել է առնվազն երեք սանտիմետր դեպի հարավ-արեւմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հունաստանում, Ալբանիայում, Մալթայում, Հարավային Իտալիայում, ինչպես նաև Միջերկրածովյան և Աֆրիկայի այլ երկրներում: Զակինթոս քաղաքում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, փակվել են քաղաքի բոլոր դպրոցները: Կղզու ուրիշ շրջաններում քարաթափումներ են եղել: Պիրգոս քաղաքում մասնակի ավերվել է ուղղափառ եկեղեցին: Հոկտեմբերի 28-ին 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Սալվադորի Ակախուտլա քաղաքից 88 կմ դեպի հարավ-արևմուտք։ Հաջորդ օրը 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի հարավային ափամերձ տարածքում` Դրեյքի նեղուցում, Ուշուայա քաղաքից 315 կմ դեպի հարավ, որին հետևել է 5 և ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հոկտեմբերի 30-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում՝ Վայթարա քաղաքից 66 կմ դեպի արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: