Դեկտեմբերի 8-ին Չինաստանի Սանյա քաղաքում 68-րդ անգամ կանցկացվի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը: Իսկ մասնակիցներն արդեն մրցութային տրամադրության մեջ են: Նոյեմբերի 10-ին աղջիկները կհանդիպեն Սանյայում՝ ծանոթանալու և մրցութային նախընտրական փուլերն անցնելու նպատակով:
Հայաստանն այս տարի մրցույթին ներկայացնելու է «Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը: 24-ամյա գեղեցկուհին մրցույթին սպասում է անհամբերությամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա պատմել է իր էմոցիաների, ոգևորության և մտահոգությունների մասին:
Արենա, համոզված եմ՝ այս շրջանում ակտիվորեն պատրաստվում ես «Միսս աշխարհ» մրցույթին…
Այո, նոյեմբերի 10-ին արդեն մեկնում եմ Չինաստան՝ Սանյա: Այս ընթացքում ակտիվորեն մարզվում եմ՝ շաբաթական 3-4 օր, պատրաստվում եմ հարցազրույցների, Տավուշի մարզում եմ եղել՝ բարեգործության նպատակով, բարձրաձայնել եմ Մովսես գյուղում մաքուր ջրի հետ կապված խնդիրը, խոսել այն մասին, որ այնտեղի ժողովուրդը խմելու համար մաքուր ջուր չունի: Երկու օր անցկացրել եմ գյուղում, շփվել ժողովրդի հետ: Շատ-շատ սիրում եմ Տավուշի մարզը, հաստատ էլի կայցելեմ: Հոյակապ ժամանակ եմ անցկացրել այնտեղ, գյուղապետի հետ եմ ծանոթացել: Հայաստանում ունեցածս ամենալավ հուշերից կմնան այդ օրերը:
Նախապատրաստական ի՞նչ փուլում ես:
Մի քիչ խիտ գրաֆիկ ունեմ հիմա: Պատրատել ենք մրցույթին նվիրված տեսանյութ, ինչպես նշեցի՝ այցելել ենք գյուղ: Հիմա ավելի շատ ինձանով եմ զբաղվում: Շատ լավ է ամեն ինչ: Սպասում եմ մայրիկիս Հայաստան գալուն: Շատ ոգեւորված եմ: Փորձում եմ գնել այն բոլոր իրերը, որոնք անհրաժեշտ են մրցույթի համար:
Ի՞նչ փուլերով ես անցնելու մինչեւ բուն մրցույթը:
Մի քանի փուլերի պետք է մասնակցեմ՝ ցույց տալով տաղանդս, բարեգործական ակտիվությունս, մոդելինգի հետ կապված փուլեր էլ կան: Այդ ամենը հաղթահարելուց հետո նոր երկիրը ներկայացնող աղջիկը կարող է անցնել 40 մասնակիցների մեջ:
Ի՞նչ կերպարով ես ներկայանալու մրցութային օրերին:
Զգեստս կարելու է Գեւորգ Շադոյանը: Կտորն ընտրել ենք մայրիկիս հետ: Վստահ եմ՝ արդյունքը շատ գեղեցիկ է ստացվելու, անհամբերությամբ սպասում եմ:)
Ամբողջությամբ՝ style.news.am