Նյու Յորքում ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը:
Բոլդուինը ձերբակալվել է հարձակման համար՝ կապված ավտոկայանատեղիում ծագած վիճաբանության հետ:
«Դեպքը տեղի է ունեցել Գրինվիչ Վիլիջ ավտոկայանատեղիում տեղական ժամանակով ժամը 13:30-ի սահմաններում: Դերասանն իր ընտանիքով եկել է այդ թաղամաս: Վիճաբանություն է սկսվել մի տղամարդու հետ, որին դերասանը ծեծել է՝ մեքենայի կայանման տեղի համար»,- ասվում է Նյու Յորքի ոստիկանության հայտարարության մեջ:
Նրան, հավանաբար, մեղադրանք կառաջադրեն հարձակման համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դերասանի ձերբակալության մասին ասել է. «Ես նրան հաջողություն են մաղթում»:
Նշենք, որ Բոլդուինը հայտնի է իր դեմոկրատական հայացքներով, նա մի քանի անգամ կրկնօրինակել է Թրամփին հումորային հաղորդումների ժամանակ։