«Ինչու՞ է Ֆինլանդիայում կոռուպցիան շատ քիչ. 5 պատճառ»
Advertisement 1000 x 90

«Ինչու՞ է Ֆինլանդիայում կոռուպցիան շատ քիչ. 5 պատճառ»

Բաբկեն Թունյանի հրապարակումը.

Թարգմանված նյութ է, բայց կարդացեք:

Ինչու՞ է Ֆինլանդիայում կոռուպցիան շատ քիչ։ 5 պատճառ։

1. Ֆիններին չի ձգում շքեղությունը։ Շքեղությունը միջնադարյան զվարճանք է՝ դեգեներատների համար։ Միայն դեգեներատը կարող է հաճույք ստանալ ոսկե ունիտազի մեջ կեղտոտելով։

2. Ֆինները համարում են, որ սեփական ընտանիքի հարստացումը՝ այլոց հաշվին, ատելություն է սեփական ժողովրդի նկատմամբ։

3. Ֆինները հասկանում են, որ պետբյուջեի միջոցների վատնումը կամ թալանը ատելություն է սեփական երեխաների ու թոռների նկատմամբ. չէ՞ որ նրանք են օգտվելու վատ ճանապարհներից կամ սովորելու անորակ դպրոցներում։ Իսկ սեփական երեխային կամ թոռներին ատողը չասենք, թե ինչ է։

4. Ֆինները համոզված են, որ գողացողը վախկոտ է։ Նա մշտապես ապրում է բացահայտվելու և պատժվելու վախի մեջ։ Նման մարդը չի կարող ազատ լինել և ֆիննական հասարակության մեջ նա ընդունելի չէ («изгой» է):

5. Ֆինները մտածում են, որ իրենց երեխաներին «տեղավորելը» (աշխատանքի կամ մեկ այլ տեղ) մեծ վնաս է հասցնում հենց երեխաներին։ Եթե մարդը ինքնուրույն կամ օրինական կերպով չի կարողանում հասնել իր նպատակին՝ կրթվելու ու կատարագործվելու շնորհիվ, դա վատ է։ Ֆինները կարծում են, որ ամեն գնով «առաջ բրթելով»՝ սեփական երեխաների համար ապագայում խնդիրներ են ստեղծում։

Ինչի՞ համար գրեցի սա։ Որ հիշենք՝ կոռուպցիան ու մնացած վատ բաները միայն պատժելով անհնար է վերացնել։ Դրա համար մտածելակերպ պիտի փոխվի, էդ թվում (ու առաջին հերթին) իշխանության մեջ գտնվողների մտածելակերպը։