Ջորջիայի ինստիտուտի գիտնականները կարողացել են արհեստական ոսկոր ստանալ, որն օրգանիզմի մյուս հյուսվածքների հետ սերտաճում է:
Մասնագետները գտնում են, որ արհեստական ոսկորը վնասվածքաբանության բնագավառում իսկական հեղափոխություն կկատարի:
Գիտնականները հավաստիացնում են, որ շուտով կսկսեն փորձարկումներ կատարել կենդանիների վրա:
Գիտական գործունեության իրականացման համար ԱՄՆ-ի ղեկավարությունը 250 մլն դոլար է հատկացրել առաջիկա 5 տարվա համար: