Քսուք, որն իրական հրաշք է գործում
Advertisement 1000 x 90

Քսուք, որն իրական հրաշք է գործում

Եթե 35 տարեկանում արդեն սկսում եք նկատել մանր կնճիռները, ապա 55 տարեկանից հետո խորը կնճիռները կարող են սթրեսի ենթարկել ձեզ:

Շատերը դիմում են բոտեքսի օգնությանը՝ կնճիռներից ազատվելու համար: Ձեզ ենք ներկայացնում երիտասարդացնող քսուք, որը կփոխարինի սովորական բոտեքսին:

Բաղադրություն

  • ¼ բաժակ նշի յուղ
  • 2 ճ/գ կոկոսի յուղ
  • 2 ճ/գ մեղրամոմ
  • 1 ճ/գ շիայի յուղ
  • ½ թ/գ վիտամին E (յուղ)
  • Եթերային յուղի մի քանի կաթիլ՝ ըստ ցանկության

Բոլոր բաղադրիչները լցրեք ապակե տարայի մեջ: Կաթսայի մեջ ջուր լցրեք՝ 12 սմ բարձրությամբ, տաքացրեք, մինչև ջուրը սկսի եռալ: Ապակե տարան իջեցրեք կաթսայի մեջ, թողեք մնա այնքան ժամանակ, մինչև բոլոր բաղադրիչները հալչեն:

Երբ բաղադրիչները հալչեն, խառնուրդը լցրեք մեկ այլ ապակե տարայի մեջ: Թողեք մնա սենյակային ջերմաստիճանում, մինչև քսուքը պնդանա: Ամեն առավոտ և երեկոյան քսուքը քսեք դեմքին՝ լվացվելուց հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը