Samsung-ը Infinity Flex ճկուն Էկրանն Է ներկայացրել նոյեմբերի 7-ին Սան-Ֆրանցիսկոյում կայացած ամենամյա խորհրդաժողովում: Միջոցառումը հեռարձակվել Է YouTube-ով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Infinity Flex դիսփլեյն ապագա սմարթֆոնի հիմքն Է»,-հայտարարել Է Ջասթին Դենիսոնը՝ ընկերության շարժական արտադրանքի մարկետինգի գծով ավագ փոխնախագահը:
Ներկաներին ցուցադրվել Է սարքի նախատիպը, որի անկյունագիծը բացված վիճակում հասնում Է 7,3 դյույմի (18,5 սանտիմետր): Երկտակ ծալված վիճակում Infinity Flex-ով սարքն աշխատում Է որպես սմարթֆոն, իսկ բացված վիճակում՝ որպես պլանշետ: Դա հաջողվում Է, այդ թվում, երկու Էկրանների շնորհիվ: Բուն սարքի անվանումը դեռեւս չի նշվում: Ընկերությունը Infinity Flex-ի զանգվածային արտադրությամբ կզբաղվի առաջիկա ամիսներին: Ենթադրվում Է, որ Samsung-ի առաջին ծալովի սմարթֆոնը կներկայացնեն 2019 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Finally, a smartphone that doesn’t look like every other smartphone.
Samsung’s folding phone is the most interesting idea I’ve seen in smartphone design for years. https://t.co/lAD4SeJ79M pic.twitter.com/F7iwgmgpXB
— Geoffrey A. Fowler (@geoffreyfowler) November 7, 2018
It’s a phone… It’s a tablet… It’s a phone that unfolds into a tablet! #SDC18 pic.twitter.com/FgwpJPjqTn
— SAMSUNG DEVELOPERS (@samsung_dev) November 7, 2018