Geophysical Research Letters ամսագրում գիտնականները իրենց մտահոգությունն են արտահայտել Հռոմից ոչ շատ հեռու գտնվող Կոլի Ալբանոյի հրաբխային շրջանի ակտիվացմամբ: Այս տարածքը Հռոմից 10 կմ հեռավորության վրա է և այնտեղ գիտնականները նկատել են հրաբխային ակտիվացման նախանշաններ: Ընդերքը գրանցել է տարեկան 2-3 մմ շարժ, որը մտահոգիչ է,հանդիսանում է հրաբխի նախանշան:
Ստորգետնյա սարքավորումների հաղորդած տվյալների համաձայն, Castel Gandolfo-ի և Ալբանոյի ընդերքը լցվում է մագմայով. դադարի վիճակում գտնվող հրաբուխը արթնանում է…
Արբանյակային հաղորդագրությունները նույնպես արձանագրել են հրաբխային ակտիվացում: Գիտնականները հավատում են, որ հրաբուխը կսկի գործել 1000 տարի հետո, բայց սեյսմիկ ակտիվացումը, վերջերս տեղի ունեցած և շարունակվող ավերիչ երկրաշարժերը, հուսադրող չեն: Եթե հրաբուխն արթնանա, Հռոմը ամբողջությամբ կծածկվի հրաբխածին ապարների անձրևով, փոշով:
independent.co.uk