
Խղճահարությունը խեղդվող մարդու տեսավ: Ցատկեց ջուրը, բռնեց նրա մազերից և սկսեց դեպի ափը քաշել:
– Ի՞նչ ես անում,- վրդովվեց կեղծավորությունը:- Ցավեցնում ես նրան:
Սակայն խղճահարությունը ոչինչ չպատասխանեց: Ժամանակ չուներ: Լողալով ափ հասավ և առաջին օգնությունը ցույց տվեց մարդուն:
– Շնորհակալություն,- աչքերը բացելով շշնջաց նա:- Կյանքս փրկեցիր:
Իսկ իմաստությունն ասաց.
– Ամեն ինչ ճիշտ է: Իսկական խղճահարությունը պարտավոր է անգութ լինել, երբ դա անհրաժեշտ է: