Ինչպես ունենալ առանց բշտիկների մաշկ
Advertisement 1000 x 90

Ինչպես ունենալ առանց բշտիկների մաշկ

Բշտիկները նյարդայնացնում և բարկացնում են մեզ, դրանցից ազատվելու համար դիմում ենք բազմաթիվ կոսմետոլոգիական միջոցների, որոնցից շատերը չեն օգնում: Ձեզ ենք ներկայացնում բնական դիմակներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից և ստանալ ձեր երազած մաքուր մաշկը:

Բաղադրատոմս-1

  • 3 հատիկ ասպիրինի հաբ
  • 2-3 կաթիլ սենյակային ջերմաստիճանի ջուր
  • 1թ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Ասպիրինի հաբերը փոշիացրեք, ավելացրեք ջուրը, որպեսզի խյուսանման զանգված ստանաք: Սովորաբար ասպիրինի 2 կաթիլը բավական է լինում: Խյուսին ավելացրեք մեղրը: Ամբողջը լավ խառնեք և մերսող շարժումներով զանգվածը հավասարաչափ տարածեք դեմքի վնասված հատվածներին: Սպասեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Բաղադրատոմս-2

3 հաբ ասպիրինը խառնեք  դեմքի լոսյոնի հետ, որպեսզի խյուսանման զանգված ստանաք, և քսեք դեմքին, սպասեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Բաղադրատոմս-3

Այս դիմակը պատրաստելու համար ձեզանց կպահանջվի ասպիրինի 6-12 հաբ, թարմ քամած կիտրոնի հյութ և սոդա: Ասպիրինը լուծեք կիտրոնի հյութի մեջ, բայց խյուս մի սարքեք: Ստացված զանգվածը քսեք մաշկին, թողեք մնա 10 րոպե: Ապա սոդան լուծեք ջրում և այդ ջրով մաքրեք դիմակը:

Բաղադրատոմս-4

4 կաթիլ ջուրը խառնեք ասպիրինի 2 հաբի հետ: Ապա ավելացրեք 1ճ/գ բնական յոգուրտ և խառնուրդը քսեք դեմքին: Թողեք մնա 20-30 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը