Ո՞ր հիվանդությունից կհաջողվի խուսափել օրական երեք բաժակ սուրճ խմելու դեպքում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ո՞ր հիվանդությունից կհաջողվի խուսափել օրական երեք բաժակ սուրճ խմելու դեպքում. armeniasputnik.am

Սուրճի հետազոտողները բացահայտել են, որ այդ խմիչքն օգտագործելու դեպքում 25 տոկոսով նվազում է երկրորդ տեսակի շաքարային դիաբետի վտանգը։

Սուրճի գիտական ինստիտուտի հետազոտողները (ISIC) բացահայտել են, որ այդ խմիչքի օգտագործումը նպաստում է ինսուլինից կախված շաքարային դիաբետի (2–րդ տեսակի շաքարախտ) վտանգի նվազեցմանը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով EurekAlert!-ի կայքին։

Գիտնականներն ուսումնասիրել են 30 հետազոտության տվյալները, որոնց միջոցով վերլուծել են սուրճ օգտագործելու և երկրորդ տեսակի դիաբետի զարգացման միջև կապը 1 185 210 մարդու առողջության ցուցանիշների հիման վրա։

Մասնագետները բացահայտել են, որ օրական 3-4 բաժակ սուրճ օգտագործելը 25 տոկոսով նվազեցնում է 2–րդ տեսակի շաքարային դիաբետի վտանգը ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Միաժամանակ, բարենպաստ ազդեցություն է ունենում նույնիսկ առանց կոֆեինի սուրճը։

Պրոֆեսոր Քյելդ Հերմանսենը, որն ուսումնասիրել է սուրճ օգտագործելու և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի միջև փոխադարձ կապը, ենթադրել է, որ տվյալ գործընթացում կարող են լինել մի շարք գործոններ` ներառյալ հակաօքիդային և հակաբորբոքային ազդեցությունը։

armeniasputnik.am