
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն Աժ ամբիոնից հայտարարեց՝ այն կարծիքին չէ, որ արագաչափերը պետք է ավելանան, հակառակը, եկել են եզրահանգման, որ պետք է մոնիթորինգ իրականացվի՝ դրանց տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար:
«Կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի: Հսկողության թուլացման հարցում պետք է շատ զգուշավոր փոխել քաղաքականությունը: Կտրուկ փոփոխությունների ժամանակը եկել է, դրա համար էլ փոփոխություններ ենք նախատեսել, որը առիթ կունենամ ներկայացնելու Աժ դատին»,- հայտարարեց ոստիկանության պաշտոնյան: