Կանայք շատ հաճախ նեղվում են դեմքի կամ ձեռքերի վրա եղած անցանկալի մազերի պատճառով։
Սովորաբար այս խնդիրն ունենում են մուգ ու հաստ մազեր ունեցող կանայք։ Սափրել, անկասկած, խորհուրդ չի տրվում, քանի որ այդպես կարող եք վնասվածք պատճառել ինքներդ ձեզ, ու բացի դրանից, սափրելուց հետո աճած մազերի հետքը կանացի դեմքի վրա այնքան էլ հաճելի ու էսթետիկ տեսարան չէ, իսկ մազահեռացնող քսուքները կարող են անհավասարաչափ պիգմենտ ու դեմքի գրգռվածություն հարուցել։
Դուք հավանաբար գեղեցկության և սպա սրահներում դեմքի մազերը հեռացնող շատ պրոցեդուրաներ եք փորձել, որոնց թվում են վաքսացիան, շուգարինգը կամ էլեկտրոլիզը։ Սրանք հավանաբար թանկարժեք ու բավականին ցավոտ պրոցեդուրաներ են։
Հենց այդ պատճառով էլ ձեր ուշադրությանը կներկայացնենք ինքնաշեն խառնուրդի բաղադրատոմս, որը շատ հարմար է դեմքի մազերի շարունակական հեռացման համար։
Ձեզ անհրաժեշտ է՝
- 2 ճաշի գդալ վարսակի ալյուր
- 2 ճաշի գդալ մեղր
- 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը՝
- Վարսակի ալյուր ստանալու համար պետք է սովորական վարսակի փաթիլներն աղալ սրճաղացով։ Այն նաև խանութում են վաճառում։
- Նախ խառնեք բոլոր բաղադրամասերը։
- Ապա խառնուրդը քսեք նախապես լավ մաքրած հատվածի վրա ու նրբորեն մերսեք շրջանաձև շարժումներով։
- Այս խառնուրդը թողեք, որ մնա 15 րոպե։
- Ապա լվացեք տաք ջրով։
Ձեր բոլոր անցանկալի մազերը կարող են անհետանալ մոտավորապես մեկ ամիս անց, եթե դուք պրոցեդուրան կրկնեք շաբաթական 2-3 անգամ։ Արդյունքները ձեզ հաճելիորեն կզարմացնեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը