Դելֆինները մարդկանց պես զրուցում են մինյանց հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դելֆինները մարդկանց պես զրուցում են մինյանց հետ

Ռուսաստանի գիտնականները պարզել են, որ դելֆինները կարողանում են խոսել, ինչի շնորհիվ էլ հաղորդակցվում են միմյանց հետ: Հետազոտողների կարծիքով՝ ոչ հեռու ապագայում մարդիկ կկարողանան լիարժեք հաղորդակցվել այդ ծովային կաթնասունների հետ:

Դեռ վաղուց հայտնի է, որ դելֆինները կարողանում են միմյանց ազդանշաններ փոխանցել կտկտոցների կամ սուլոցների տեսքով: Այդպիսի հաղորդակցության շնորհիվ նրանք իրենց ազգականներին տեղյակ են պահում իրենց գտնվելու վայրի կամ ինքնազգացողության մասին: Բայց կենդանաբաններին հաջողվել է ապացուցել, որ ծովային այս կաթնասունները կարողանում են միավորել ազդանշանները: Ավելին, դելֆինները կարողանում են անհրաժեշտության դեպքում կարգավորել ազդանշանների տևողությունն ու հաճախությունը, այսպես կոչված՝ բառեր և նախադասություններ ստանալու նպատակով:

14957976_10208050742770579_745147141_o

Յաշա և Յանա անուններով 2 դելֆիններին մշտապես հետևելու շնորհիվ հայտնաբերվեց, որ բացի ավանդական ազդանշաններից, նրանք շփվում են համակցության շնորհիվ հենց նույն ազդանշաններով: Ազդանշանների այդպիսի միավորումը շատ նման է ֆոնեմայի, իսկ երբեմն նաև ամբողջական բառի: Հետաքրքիրն այն է, որ դելֆինները հաղորդակցման ժամանակ երբեք չեն ընդհատում մեկը մյուսին, այսինքն՝ նրանք լսում են խոսքը մինչև վերջ: Գիտնականները համոզված են, որ այդպիսի խոսքը չի տարբերվում մարդկայինից:

14923851_10208050742530573_609425781_o

Արդեն ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ դելֆինները կառուցում են իրենց խոսքը 5 բառից: Սակայն կենդանաբանները դեռ չեն հասկանում իմաստը: Գիտնականները հույս ունեն, որ իրենց կհաջողվի հասկանալ վերոնշյալ կաթնասունների հաղորդակցման լեզուն, ինչը թույլ կտա ապագայում մարդկանց հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Այդ նպատակով ստեղծվելու են հատուկ սարքավորումներ, որոնք կփոխակերպեն դելֆինների ազդանշանները մարդկանց համար հասկանալի խոսքի:

Bionews