Սխտորով և սպիտակ կավով դիմակ
Advertisement 1000 x 90

Սխտորով և սպիտակ կավով դիմակ

Յուրաքանչյուր կնոջ երազանքն է միշտ երիտասարդ և թարմ տեսք ունենալը: Շատերը հսկայական ժամանակ և միջոցներ են ծախսում տարբեր պրոցեդուրաների վրա, որոնք խոստանում են երիտասարդացնել դեմքի մաշկը:

Healthyfoodteam կայքն առաջարկում է բնական միջոց, որը նույն արդյունքն է տալիս, ինչ գեղեցկության սրահների թանկարժեք պրոցեդուրաները:

Առաջարկվող բաղադրատոմսում ներառված են մի քանի բաղադրիչներ, որոնք դրական են ազդում դեմքի մաշկի վրա:

Որքան էլ զարմանալի է, սակայն այս դիմակի հիմնական բաղադրիչը սխտորն է: Պարզվում է՝ այն նաև չափազանց արդյունավետ է ոչ միայն՝ առողջության, այլև՝ մաշկի խնամքի դեպքում:

Հիշեցնենք, որ սխտորն արդյունավետ կերպով նվազեցնում է արյան ճնշումն ու բարձր խոլեստերինը: Ի հավելումն, սա բնական հակաբիոտիկ է, որը կանխարգելում է մրսածությունն ու վիրուսների ներթափանցումը:

Իսկ դեմքի այս քսուքը կվերականգնի մաշկն ու, ըստ կայքի՝ 20 րոպեում ձեզ առավել երիտասարդ տեսք կհաղորդի:

Բաղադրություն

  • Սպիտակ կավ
  • Մեղր
  • Մեկ պճեղ սխտոր
  • Սառը ջուր

Սխտորը կեղևազատեք, ապա աղացեք այնքան, մինչև խյուս ստանաք: Սխտորին խառնեք 1 թ/գ մեղր և 1 ճ/գ սպիտակ կավ: Դիմակը դնելուց առաջ դեմքը լավ մաքրեք: Ապա քսեք դիմակն ու թողեք մնա 20-30 րոպե: Կարող եք թողնել նաև ամբողջ գիշեր և լվանալ առավոտյան: Դիմակը մաքրեք սառը ջրով: Այս դիմակը կարող եք դնել ամեն օր:

Առաջին օգտագործումից հետո կնկատեք դրական փոփոխությունները, սակայն, լավագույն արդյունքի համար, մի քանի օր շարունակ կատարեք այս պրոցեդուրան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը