
Կենսաբան Հովակիմ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գովազդվենք…
Ըստ web of science-ի տվյալների, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների կողմից տպագրված հոդվածների վրա ավելի շատ հղում կա, քան ակադեմիայի բնական բաժանմունքի մյուս ինստիտուտների հոդվածների վրա՝ միասին վերցրած:
Իսկ հիմա տխուր իրականության մասին:
Պետության կողմից մեր ինստիտուտի բազային ֆինանսավորումը գրեթե չի տարբերվում մյուս ինստիտուտներից: Բայց ոլորտի պատասխանատուները խոսում են գիտնականների ոչ արդյունավետ աշխատելու մասին… :)»: