Տատիկի պարզ և իմաստուն խորհուրդները թոռնուհուն:
Աղավնյակս, այս նամակը դեռ 25 տարի առաջ կարող էի մայրիկիդ գրել, բայց… այն ժամանակ ինքս էի 25 տարեկան և մտածում էի միայն կենցաղի մասին: Հիմա 50 տարեկան եմ, կենսափորձն ավելացել է, քեզ եմ գրում:
Մի՛ վախեցիր ընկնելուց. հեծանիվ, ճոճանակ, սահնակ՝ քշիր որքան ուզում ես, բայց ընկնելուց մի վախեցիր: Կցավի, բայց դրա շնորհիվ կսովորես քեզ ճիշտ կառավարել:
Մի՛ վախեցիր հայտնել քո տեսակետը: Ոչ ոք քեզ չի կարող ստիպել լռել այն ժամանակ, երբ ուզում ես խոսել: Այնպես որ՝ խոսի՛ր:
Մի՛ ամաչիր ներողություն խնդրելուց: Դա խոսում է քո կամային հատկությունների և ուժի մասին:
Մի՛ վախեցիր ցածր գնահատականներից, թող քեզ դաս լինի, որ ջանք չխնայես ուսումնառության տարիներին:
Մի՛ վախեցիր հանրահայտ չլինելուց: Քանի դեռ շրջապատիդ փառասերները ժամանակ չեն խնայի իրենց նկարները տեղադրել համացանցում, տարբեր երեկոների մասնակցեն, դու ձի քշել սովորիր, լողա, երգիր և այլն: Զարգացիր: Հետո չես փոշմանի:
Մի՛ վախեցիր արտասովոր լինելուց: Քո բնական լինելը կխենթացնի հակառակ սեռի ներկայացուցիչներին: Չէ՞ որ տատիկդ այդպիսինն է:
Մի՛ վախեցիր սիրահարվելուց: Դրանից չես կարող խուսափել, բայց չափդ ճանաչիր և ուրախացիր, որ արդեն մեծացել ես:
Մի՛ վախեցիր առաջին համբույրից:
Մի՛ վախեցիր ամուսնանալուց, կամ հակառակը: Երբ մեծանաս, ոչ մեկի պետքն էլ չի լինելու, թե մատիդ մատանի կա, թե ոչ: Իսկ եթե որոշել ես, որ ամուսնությունը և ընտանիքը քեզ համար են, ապա չհապաղես: Փնտրիր, կգտնես քո կեսին:
Մի՛ վախեցիր մայրանալուց: Չեմ խաբի, երկունքի ցավն ուժեղ ցավ է: Բայց դա կնոջ կյանքի ամենաբերկրալի պահերն են՝ մարդ բերել լույս աշխարհ:
Մի՛ վախեցիր ապահարզանից: Կյանքում ամեն բան էլ պատահում է: Կարևորը, չհիասթափվես: Ամուսնալուծությունը կյանքի վերջը չէ, նորի սկիզբն է: Այն կարող է ավելի հետաքրքիր լինել:
Մի՛ վախեցիր միայնությունից: Հաճախ դա օգտակար է: Վայելիր նաև դա: Մեկ է, երկար չի տևի, ես մեր ծառը լավ եմ ճանաչում:
Մի՛ վախեցիր լաց լինելուց: Արցունքը՝ ուժեղի ընտրությունն է: Ուժեղ եմ, դրա համար էլ, ինչ ուզում անում եմ:
Մի՛ վախեցիր նորը փորձելուց: Մի մտածիր տարիքի մասին, կյանքից վերցրու ամենալավը:
Մի՛ վախեցիր ծերանալուց: Տարիքի հետ ավելի շատ կգնահատես կյանքը, մտերիմներին: Գուցե, մի օր էլ դու նամակ գրես թոռներիդ:
Մի՛ վախեցիր հարազատներին կորցնելուց: Շատ էի մտածում գրեմ այս մասին, թե ոչ: Բայց կորուստներն անխուսափելի են, հարազատները հեռանում են, բայց սերը մնում է…
Ես սիրում եմ քեզ: Քո տատիկ:
leprechaun.land
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը