Բրյանսկից ժամանած գեղեցկուհի Միլինա Մինասյանը, որը մի քանի օր առաջ դարձել էր Հայաստանի ֆիթնես բիկինիի բացարձակ չեմպիոն, սկսել է գովազդել իր պատմական հայրենիքը։
Նա Instagram–ի իր էջում Հայաստանի լուսանկարներն է հրապարակում։ Վերջինը Կասկադից է։
«Կասկադը Երևանի գլխավոր տեսարժան վայրերից է։ Նորապսակների վայր է համարվում», – լուսանկարին տակ գրել է աղջիկը` պատասխանելով բաժանորդների հարցերին։
Նա հասցրել է լինել Նորավանքում։ Տեղանքն այնքան է տպավորել Միլինային, որ նա որոշել է մեջբերել Էդուարդ Ասադովի «Երեկոն Երևանում» բանաստեղծությունը։ Դատելով մեկնաբանություններից` նա վերջին անգամ 16 տարի առաջ է եղել Հայաստանում։
Բրյանսկի շրջանի ֆիթնես բիկինիի քառակի չեմպիոն Միլինա Մինասյանը մոտ մեկ շաբաթ առաջ դարձել էր Հայաստանի չեմպիոն։
Ի դեպ, աղջիկը Ռուսաստանի ֆիթնես բիկինիի մրցումների առաջին քառյակում էր ընդգրկվել։