Նա սիրահարված է ձեզ, եթե դուք նրան պատմել եք ձեր մասին վատագույն բաները, իսկ նա, միևնույն է, ձեր կողքին է։ Նա տեսել է ձեր վատագույն տարբերակը։ Տեղյակ է ձեր բոլոր թերություններից։ Իմացեք, որ նրա զգացմունքներն իրական են, քանի որ նա դեռևս ձեր կողքին է։
Նա օգտագործում է ձեզ, եթե կարևոր որոշումները կայացնում է առանց ձեզ հետ համաձայնեցնելու։ Ակնհայտ է, որ նրա համար միևնույն է, թե ինչպես իր գործողություններն ու որոշումները կազդեն ձեր ինքնազգացողության վրա։ Նա իսկապես ձեզ չի տեսնում՝ որպես իր զուգընկեր։ Նա պարզապես գործում է այնպես, ինչպես ուզում է, անկախ այն բանից, թե դուք ինչպես կվերաբերվեք իրավիճակին։
Նա սիրահարված է ձեզ, եթե ձեզ երջանկացնելու համար անում է հնարավոր ամեն ինչ։ Նա ձեր երջանկությունն իրենն է համարում և անում է ամեն ինչ, որ դուք ժպտաք։
Նա օգտագործում է ձեզ, եթե այն ամենը, ինչ մտահոգում կամ հետաքրքրում է իրեն, միայն իր անձնական երջանկությունն է։ Նա անում է միայն այն, ինչը կարող է իրե՛ն երջանիկ դարձնել, այլ ոչ՝ ձեզ։ Եթե նրա գործողությունները ձեզ կամ ձեր հարաբերությունների համար վնասակար են կամ տհաճ, նրա համար առանձնապես մեծ նշանակություն չունի։
Նա սիրահարված է ձեզ, եթե ապահովում է ձեր անվտանգությունը։ Նա ընդունում է, որ դուք առանձին անհատականություն եք, և ինքն իրավունք չունի խախտել ձեր սահմանները, որոնք դուք ձեր հարաբերությունների մեջ սահմանել եք նրա համար։ Եվ նա նաև ուզում է, որ դուք ձեզ ազատ զգաք։
Նա օգտագործում է ձեզ, եթե շարունակ քննադատում ու մեղադրում է ձեզ։ Նա միշտ կստիպի ձեզ զգալ, որ դուք սարսափելի մարդ եք՝ միայն այն բանի համար, որ դուք ձեզ վատ զգաք, որպեսզի ցավեցնի ձեզ։ Նրա քննադատությունների հետևում չկա ոչ մի սեր ու հոգածություն։
Նա սիրահարված է ձեզ, եթե իսկապես անկեղծ է ձեզ հետ։ Նա ոչինչ չի թաքցնում ձեզնից։ Նրա կյանքը ձեզ համար բաց գիրք է։
Նա օգտագործում է ձեզ, եթե փորձում է թաքցնել իր մտադրություններն ու մոտիվացիաները։ Եթե դուք զգում եք, որ նա իրականում ազնիվ չէ ու ձեր առջև չի բացահայտում իր ամենանվիրական զգացմունքներն ու մոտիվները, ապա իմացեք, որ նա պարզապես օգտագործում է ձեզ այդ հարաբերություններում և չի ուզում, որ դուք այդ մասին իմանաք։
Նա սիրահարված է ձեզ, եթե հարաբերություններում ընդառաջ է գալիս ձեր պահանջմունքներին։ Նա իսկապես անում է հնարավոր ամեն բան, որպեսզի համոզվի, որ դուք իսկապես բավարարված եք նրանով, ինչ ստանում եք այդ հարաբերություններից, որ դուք ուրախ եք գտնվել այդ հարաբերությունների մեջ։
Նա օգտագործում է ձեզ, եթե ստիպում է ձեզ վատ զգալ, որ չեք արդարացրել իր հույսերն ու սպասումները։ Նա գիտակցաբար ձեզ մեղադրում է այն բանում, որ դա բավարար չէ։ Նա ուզում է ձեզ ստիպել հավատալ, որ դուք պետք է ջանաք ինքներդ ձեզ նրա սիրո համար արժանի դարձնել։ Նա շեշտը դնում է այն բանի վրա, որ ձեզ ստիպի ավելի շատ բան անել։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը