Նկարիչ Սամվել Սևադայի ֆեյսբուքյան գրառումը. «ՇԱՏ ՏՀԱՃ ԵՐԵՎՈՒՅԹ 🙁
Հենց հիմա մանկական «Եվրոտեսիլ»-ն եմ դիտում Հ1-ով:
Բոլոր ելույթ ունեցող երեխաների մասին երգից առաջ մեր հաղորդավարը մանրամասներ է հաղորդում:
Ադրբեջանի մասնակից աղջնակի ելույթից առաջ սկսեց պատմել, թե ինչպես պետք է քվեարկել մեր մասնակցի օգտին:
Եվ քար լռություն ադրբեջանցի մասնակցի մասին:
Անշնորհքությունը սազական չէ պետական կենտրոնական հեռուստատեսությանը:
Ես ամաչեցի ձեր փոխարեն: 🙁
Ի վերջո, սա «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» է և մեզ չի սազում իջնել ադրբեջանական հեռուստատեսության մակարդակին… » :