Թբիլիսիի Tilde Theatre փորձարարական թատրոնը պատրաստում է «Ռե մինոր երկու հատորից» ստենդապ-կատակերգության պրեմիերան, որը կդիտեն Վրաստանի և Հայաստանի մայրաքաղաքներում: Այդ մասին «Sputnik Գրուզիա»-ին պատմել է թատրոնի հիմնադիր և ռեժիսոր Օքսանա Չադաևան: Բեմադրությունը ծնվել է Ուկրաինայի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, կիևցի հայտնի դաշնակահարուհի Մարիա Պուստովիտի գրական մենախոսություններից:
Բացի համերգային գործունեությունից, Մարիան արձակ է գրում: Նա «Ձեր երեխան ցանկանում է պարել» և «Բանաստեղծություններ + ես» ժողովածուի հեղինակն է: Ինչպես նշել է Tilde Theatre-ի ռեժիսորը, ներկայացման մեջ հանդիսականները կլսեն մեծ կոմպոզիտորների՝ նրանց զգացմունքների և բնավորությունների մասին: 12+ տարիքային սահմանափակմամբ բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Թոմա Բոբոխիձեն, Նադեժդա Պապովյանը, Յանինա Ձենցեոլովսկայան, Միխայիլ Ռոդիոնովը, Մակա Կախուրաշվիլին և Անաստասիա Խատիաշվիլին, ինչպես նաև Մարիամ Թիպուխյանը՝ դաշնամուրի առջև:
«Ներկայացման թեման ինձ մոտ է և հետաքրքիր, ուստի բեմադրման գաղափարը շատ դուր եկավ: Ներկայացումը նախատեսված է ոչ միայն դասական երաժշտության գիտակների և գնահատողների, այլև սովորակական հանդիսականի համար, որը կարողանում է գնահատել նուրբ հումորը»,- պատմել է թատրոնի դերասանուհի Մարիամ Թիփուխյանը:
Թբիլիսիում ներկայացման պրեմիերան կկայանա նկարչուհի Ելենա Ախվլեդիանիի տուն-թանգարանում 18:00-ին: Հայաստաանի մայրաքաղաքում «Թիլդա» թատրոնի ելույթին սպասում են դեկտեմբերի 15-ին: Երևանցիները ստենդապ-կատակերգության հետ մեկտեղ կդտիեն նաև «Կարծես ոչինչ չի պատահել» ներկայացումն՝ ըստ Ժ.-Լ. Լագարսի «Ծառաները» պիեսի: Tilde Theatre-ը Թբիլիսի փորձարարական թատրոնն է, որն ստեղծվել է 2014 թվականին: «Արևելք – Արևմուտք» միջազգային թատերական փառատոնի (Կրակով, Լեհաստան) կրկնակի դափնեկիր է: Թատերախումը բաղկացած է առավելապես կանանցից, խաղացանկում տեղ են գտել գենդերային փոխհարաբերությունների սուր խնդիրներ արծարծող ներկայացումներ: