Այսօր՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 26-ին Կարմիր մոլորակի վրա վայրէջք կկատարի InSight ամերիկյան բացառիկ տիեզերանավը, որը թույլ կտա նայել Մարսի ներսը և պատասխաններ տալ նրա ներկայիս տեկտոնիկական ակտիվության ու կազմությանը վերաբերող հարցերին: Այդ մասին հայտնել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA):
Գործակալության տվյալներով՝ մինչև 2018 թվականը Մարս են արձակվել երկու տասնյակից ավելի տարբեր ապարատներ, բայց դրանք բոլորն ուսումնասիրում էին մոլորակի միայն արտաքին կողմը: InSight ապարատը թույլ է տալիս «նայել» Մարսի ներսը: Այդ տիեզերական ապարատը, որը մայիսի 5-ին Atlas V կրող հրթիռով Մարս են արձակել Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգի ավիաբազայի արձակման հարթակից, նախատեսված է Մարսի ներքին կառուցվածքը՝ նրա կեղևը, պատյանը և միջուկը ուսումնասիրելու համար:
Բացի այդ, ամերիկյան տիեզերական ապարատի վրա նաև տեղակայված է միկրոչիպ, որի վրա գրված են այն 2,4 մլն մարդկանց անունները, որոնք մասնակցել են «Անունդ Մարս ուղարկիր» ակցիային: