Չինացի գիտնականը ստեղծել է աշխարհում առաջին ԳՄՈ երեխաներին
Advertisement 1000 x 90

Չինացի գիտնականը ստեղծել է աշխարհում առաջին ԳՄՈ երեխաներին

Շենչժենյանից (Չինաստան) գիտնական Հե Ջիանկվեյը պնդում է, որ մասնակցել է աշխարհում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված երեխաների՝ երկվորյակ աղջիկների ստեղծման գործընթացին՝ «ուղղված» ՄԻԱՎ ինֆեկցիան մերժելուն:

Աղջիկների ԴՆԹ-ն մոդիֆիկացվել է նոր գործիքի միջոցով, որը կարողանում է «ընդօրինակել» գենոմի որոշ հատվածներ: Այս աշխատանքը կատարվել է այդ աղջիկներին ՄԻԱՎ ինֆեկցիայից լիակատար պաշտպանություն տրամադրելու նպատակով:

Հետազոտողը նշել է, որ խմբագրել է 7 զույգերի սաղմերի ԴՆԹ-ն, և խմբագրված սաղմերից մեկից երեխա է ծնվել: Գիտնականի խոսքով՝ աղջկա ծնողներն այս միջամտությունն անցկացնելու համաձայնություն են տվել, սակայն հրաժարվել են լրատվամիջոցներին հայտնել իրենց անունները: Գիտնականը նաև հրաժարվել է հայտնել, թե աղջիկները և նրանց ծնողները որ քաղաքից են, և երբ է կատարվել այս ամբողջ աշխատանքը:

Արժի նշել, որ Հե Ջիանկվեյի ասածի գիտական հաստատում չի ստացվել, նրա գենետիկ մոդիֆիկացման արդյունքները չեն հրապարակվել որևէ հեղինակավոր գիտական ամսագրում, որտեղ այն կկարողանային գնահատել մյուս փորձագետները:

Գիտնականն իր աշխատանքի մասին խոսել է Հոնկոնգում անցկացված գեների խմբագրման թեմայով միջազգային գիտաժողովում: Գիտնականն ավելի ուշ իր հայտարարությունը հաստատել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալության հետ հարցազրույցում: Նա հայատարարել է, որ ահռելի պատասխանատվություն է զգում, քանի որ ամբողջ գիտական հանրույթին օրինակ է ծառայում:

Նշենք, որ մարդու գենետիկ մոդիֆիկացումն արգվելված է աշխարհի շատ երկրներում, քանի որ այն գիտական և բարոյական տեսանկյունից ոչ էթիկական են համարում:

med.news.am