
ԱՄՆ-ի NASA տիեզերական գործակալությունը ցուցադրել է Մարսի մակերևույթին InSight առաքելության վայրէջքի տեսագրությունը: Ապարատն իջել է Էլիզիում հարթավայրում: Ուղիղ հեռարձակումը կատարվել է YouTube-ում:
Մոդուլը Երկիր է ուղարկել Մարսի մակերեւույթի առաջին լուսանկարը, այն հայտնվել է NASA-ի թռիչքների կառավարման կենտրոնի էկրանին: Երկնային մարմնի գազային թաղանթում ապարատի իջեցումը տևել է մոտավորապես 6,5 րոպե: 11,88 մետր տրամագծով պարաշյուտի բացումը տեղի է ունեցել մոլորակի մակերևույթից 12 կիլոմետր հեռավորության վրա: Հպումից 15 վայրկյան առաջ ապարատը բաց է թողել հենարանները և մակերևույթի վրա իջել ժամում շուրջ 8 կիլոմետր արագությամբ: Առաքելության նպատակ է հայտարարված Կարմիր մոլորակի երկրաբանական պատմության ուսումնասիրումը, այդ թվում՝ կյանքի հնարավոր հետքերի որոնումը: