Գիտնականները բացահայտել են ձվի նոր օգտակար հատկությունները
Advertisement 1000 x 90

Գիտնականները բացահայտել են ձվի նոր օգտակար հատկությունները

Հավի ձվի նոր օգտակար հատկություններ են նշել ամերիկացի սննդաբանները: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American College of Nutrition-ում, դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակությունը:

Օրական մեկ ձվի գործածումն, ինչպես ցույց են տվել գիտնականները, 12 տոկոսով նվազեցնում է ուղեղի կաթվածի՝ ԱՄՆ-ում մահվան հինգերորդ առաջատար պատճառի առաջացման վտանգը: Սննդի մեջ այդ մթերքի գործածումը զգալի ազդեցություն  չի գործում սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վրա:

Գիտնականներն իրենց եզրակացությանը հանգել են՝ անցկացնելով 1982-2015 թվականներին կատարված հետազոտությունների մետավերլուծություն, որոնք գնահատել են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման եւ ձվի գորածության միջեւ փոխադարձ կապը:

«Ձվերն իրոք պարունակում են շատ օգտակար սննդանյութեր, այդ թվում՝ հակաօքսիդիչներ, որոնք դանդաղեցնում են օքսիդացնող եւ բորբոքային գործընթացները: Դրանք նաեւ սպիտակուցի գերազանց աղբյուր են, որի գործածումը կապված է արյան ավելի ցածր ճնշման հետ»,- ասել է հետազոտության համահեղինակ բժիշկ Դոմինիկ Ալեքսանդրը:

168.am