
ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներն իրականացվում են Մարալիկի և Արթիկի հատվածներում, ինչպես նաև շրջակա գյուղերում: Այս մասին հայտնեցին Շիրակի մարզի փրկարարական վարչությունից:
«Որոնողական աշխատանքներ են իրականցվում Մարալիկում, Արթիկում և շրջակա գյուղերում»,- նշեցին վարչությունից:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: