«Էլեի օրագիրը» հեռուստասերիալի հերոսներն արդեն ուսանողներ են, սակայն մինչ համալսարան ընդունվելը՝ նրանք արդեն հասցրել էին սիրվել իրենց դպրոցականների կերպարներով, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում էր մերօրյա աշակերտներից շատերին: Սերիալի յուրահատուկ հերոսուհիներից մեկը (ինչպես նրան նաև անվանում են սերիալային մյուս հերոսները) Մարիամիկն է: Կիրթ, դաստիարակված, աշխատասեր, բարի և ուսումնատենչ այս հերոսուհուն մարմնավորում է երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որը չնայած իր զուսպ և կիրթ կերպարով առաջին հայացիքց նման է թվում Մարիամիկին, սակայն իրականում դերասաանուհին մի շարք հարցերում տարբերվում է նրանից:
NEWS.am STYLE-ը զրուցել է Հասմիկի հետ «Էլենի օրագրում» նկարահավելու, իր կերպարի, թատրոնում և կինոյում աշխատելու առանձնահատկությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:
Հասմիկ, հարցազրույցներում նշել ես, որ դեռևս 3 տարեկանից ծնողներիդ ջանքերովեղել ես արվեստի բնագավառում, տարատեսակ խմբակների ես հաճախել: Ի՞նչ եսկարծում, եթե նրանք քեզ չուղղորդեին այդ ուղիով, ի՞նչ մասնագիտություն կընտրեիրարդեն հասուն տարիքում:
Այս հարցը ես հաճախ եմ ինքս իմ ներսում քննարկել ու վերլուծել և միշտ եկել եմ այն եզրահանգման, որ ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի: Այս հարցի շուրջ մտածելիս միշտ մտքիս գալիս է մի ֆիլմից համապատասխան արտահայտություն, որտեղ ասվում է. «Եթե մասնագիտությունդ ի վերուստ է, դու չես կարող հակադրվել դրան, եթե նույնիսկ դու չես կարող խոսել»:
Քո կարիերան սկսել ես թատրոնից. հեռուստատեսության և թատրոնի միջև տարբերակում դնո՞ւմ ես. ո՞ր ոլորտն ես ավելի շատ սիրում:
Երբ դեռ չէի աշխատում հեռուստատեսությունում և չէի նկարահանվում հեռուստասերիալներում, անընդհատ թատրոնում էի ու կարծում էի, որ ես որպես դերասանուհի միայն թատրոնում եմ սիրում աշխատել: Իրականում, ես հիմա էլ ինքս ինձ համարում եմ առաջնահերթ թատրոնի դերասանուհի և թատերասեր մարդ, սակայն արդեն կարող եմ հստակ ասել, որ ոչ մի կերպ ու ոչ մի բանի հետ չեմ կարող փոխարինել նաև իմ աշխատանքը հեռուստաընկերությունում: Տարբեր աշխարհներ են թատրոնն ու կինոն, բայց ես չեմ կարող ընտրություն կատարել դրանց միջև, քանի որ սիրում եմ իմ մասնագիտության բոլոր ճյուղերն ու անասելի մեծ սիրով եմ կատարում իմ աշխատանքը:
Ամբողջությամբ` style.news.am