Հրապարակվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Marvel-ը ներկայացրել է «Կապիտան Մարվել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակված է ընկերության YouTube-ալիքում:

Ըստ սյուժեի՝ ռազմաօդային ուժերի օդաչու Քերոլ Դենվերսը «այլմոլորակային թշնամական ռասաների հետ ընդհարումից հետո գերուժ է ձեռք բերում և դառնում անխոցելի»: «Հերոսուհին պետք է տիրապետի իր նոր ունակություններին՝ հզոր թշնամուն դիմակայելու համար»,- ասված է թրեյլերի նկարագրության մեջ: Ֆիլմի ռեժիսորներն են Աննա Բոդենը և Ռայան Ֆլեքը: Գլխավոր դերերը կատարել են Ջեմմա Չանը, Բրի Լարսոնը և Ջուդ Լոուն:

Նոյեմբերի 27-ին Marvel-ն սկսել է 100-օրյա հետշավարկը մինչև «Կապիտան Մարվելի» էկրաններ բարձրանալը: Համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2019 թվականի մարտի 8-ին: