Կարտոֆիլ ֆրիի «առողջ» չափաբաժինը պետք է 6 փոքր մասից ավել բաղկացած չլինի: Նման անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Ռիմը:
Համարվում է, որ այն մարդիկ, որոնք իրենց օրվա սննդից հանել են կարտոֆիլ ֆրին, 6 ամսով ավելի երկար են ապրում նրանցից, ովքեր սիրում են տապակած կարտոֆիլ: Ավելին՝ շաբաթական 2-3 անգամ կարտոֆիլ ֆրի ուտող մարդիկ, շաքարախտի, ճարպակալման և սրտանոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ ունեն:
Ֆրիի «անվտանգ» չափաբաժինը, որից հետո հիվանդությունների ռիսկը չի մեծանա, 6 հատն է, պնդում է Էրիկ Ռիմը:
Ըստ փորձագետների, վերջին 25 տարվա ընթացքում ֆաստ-ֆուդի չափաբաժինը 2-3 անգամ մեծացել է: Օրինակ բեյգլներն այժմ 15 սմ լայնություն ունեն, չնայած սկզբում դրանց չափը 7-8 սմ էր: Պոպկոռնի միջին փաթեթավորումը 11 բաժակ էր (ավելի վաղ՝ 5), սոդային ըմպելիքի չափաբաժինը՝ 592 մլ (ավելի վաղ՝ 192 մլ), իսկ կարտոֆիլ ֆրիի չափաբաժինը՝ մոտ 55 հատիկ (նախկինում 15 հատիկ):
Կարտոֆիլ ֆրիի չափաբաժնի փոքրացման խնդիրը հաճախ հոգեբանական է. շատ քչերը կհամաձայնեն փոքր չափաբաժնի անցնել: Դիետոլոգ Լիզա Մոսկովիցը պնդում է, որ սպառման ծավալները կրճատելն իսկապես հնարավոր է. կարելի է պարզապես խորամանկել. առաջին տարբերակը՝ պատվիրածն ընկերների հետ կիսել՝ համադրելով աղցանի և գրիլով պատրաստված թռչնամսի հետ: Երկրոդ տարբերակը՝ պատվիրել մանկական մենյուից: