«Ցավով ականատես եմ լինում իմ միջավայրում բազում բաժանությունների». Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ցավով ականատես եմ լինում իմ միջավայրում բազում բաժանությունների». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել և մեկնաբանել:

«Ամուսնական ինստիտուտը խարխլվել է… ես ցավով ականատես եմ լինում իմ միջավայրում բազում բաժանությունների կամ որ ավելի վատ է, անսեր միջավայրում ագրեսիվ, չհասկացված ու իրար մի կերպ տարիներով դիմացող մարդկանց «ճեղքված» հարաբերությունների և այդ նույն միջավայրում մեծացած տրավմաներով երեխաներին, որոնք հետո ամբողջ կյանքում փորձում են քանդել ներսի քարկապերը (… իսկ առողջ երեխան առողջ հասարակության հիմքն է):

… Ըստ ձեզ՝ ինչպե՞ս անել, որ ընտանիքներն առողջանան, ո՞րն է այդ «հիվանդության» պատճառ, լավ, ինչպե՞ս անել, որ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ չդիմանա կինը (կամ տղամարդը)… Գրեք, սիրով կկարդամ ոչ միայն ես, այլև իմ բոլոր հետեւորդները։ Գուցե մեկը գտնի այստեղ իր հարցերի պատասխանը։

Հ.Գ. Ինքս սիրով կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։

 

View this post on Instagram

 

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on Dec 5, 2018 at 12:39pm PST