Թինա Կանդելակին և Ռամզան Կադիրովը կատակել են Instagram–ում։
«Մատչ ՏՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, հեռուստաաստղ Թինա Կանդելակին ցուցադրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի էպիկական վերադարձը Instagram։ Համապատասխան տեսանյութը Կանդելակին տեղադրել է սոցցանցի իր էջում։
«Կադիրովի բացառիկ վերադարձը Instagram», – տեսանյութին կից գրել է Թինան։
20 ժամվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 250 հազար անգամ։
«Եվ այսպես, ընկերներ, երկու կարևոր և ձեզ հուզող բան. Ռամզան Ախմատովիչ, արդյո՞ք կարելի է սեղմել կանանց ձեռքը», – հարցրել է Կադիրովին Կանդելակին։
View this post on Instagram