Եթե ծխող կանայք հիղության ժամանակ վիտամին C են օգտագործում, ապա նրանց երեխաների թոքերի վիճակը բարելավում է: Այս մասին ասվում է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում հրապարակված հոդվածում:
Հետազոտությանը ներգրավված է եղել ծխող 300 հղի կին, որոնց կեսը օրական դոզան 5 անգամ գերազանցող չափով վիտամին C-ով սննդային հավելումներ է ընդունել: Փորձի մասնակիցների մյուս մասը պլացեբո է ստացել:
Ծննդաբերությունից երեք ամիս անց չափվել է նորածնի շնչած և արտաշնչած օդի քանակը, թոքերի ծավալը և այլ ցուցանիշներ:
Պարզվել է, որ այն երեխաների թոքերը, որոնց մայրերը հղիության ժամանակ վիտամին C են ընդունել, 7-9 տոկոսով ավելի շատ օդ են քաշել, քան պլացեբո ընդունածների երեխաները:
Գիտնականները նշում են, որ նիկոտինը կարող է միանալ ասկորբինաթթվի հետ՝ դրանով իսկ նվազեցնելով դրա պարունակությունը կնոջ օրգանզիմում: Դա իր հերթին հղի է ապագա երեխայի բջիջներում դրա քրոնիկ բացակայությամբ:
Մասնագետներն ընդգծում են, որ C վիտամինի ընդունումը, չնայած երեխայի թոքերի վրա դրական ազդեցությանը, չի նվազեցնի ճարպակալման, վարքագծային խնդիրների և նիկոտինի հետ կապված այլ շեղումների զարգացման վտանգը:
Այս կապակցությամբ կանայք, որոնք մտահոգվում են իրենց երեխայի առողջությամբ, խորհուրդ է տրվում հղիության ժամանակ թողնել ծխելը: