«Այսօր ես ու Ruben H. Mehrabyan-ը այցելեցինք ու զրուցեցինք Մատենադարանի առջև վրանում հացադուլ անող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Գրում եմ ոչ թե գովազդի համար, այլ որ Հովհաննեսին խոստացել ենք հրապարակայնացնել իր բողոքը: Մենք, իհարկե, Հովհաննեսին հորդորել են հրաժարվել հացադուլից ու Նոր Հայաստանում մտածել բողոքի նոր ձևերի մասին:
Բայց լսելով նրա պատմածը, իսկապես մտահոգվեցինք /դե արդեն կարելի է մտահոգվել, էլ ընտրություն չկա/, որովհետև դա ոչ միայն մեր հայրենակցի մի քանի տարվա պլանների վրա է ազդել, այլ նաև Բուլղարիայից ու Գերմանիայից իր գործընկերների, որոնք, ստացվում է, անիմաստ փող են ներդրել համատեղ ֆիլմարտադրության ոլորտում: Ինձ հայտնի չէ, թե Մշակույթի այլևս նախկին նախարար Լիլիթ Մակունցն ինչ է արել այս ուղղությամբ, եթե մերժել է, ապա ինչ հիմնավորումով, բայց Հովհաննեսի պատմածը չի կարող չմտահոգել:
Ուզում եմ, որ Նոր Հայաստանում չլսված ձայն չլինի ու հորդորում եմ այս պահին գործող ժամանակավոր կառավարությանը հանդիպել Հովհաննեսի հետ, զրուցել, նրան հանել հացադուլից ու մտածել, թե ինչ լուծում է հնարավոր խնդրին տալ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը: