
Sputnik Գրուզիայի տեսանյութը մի գյուղի մասին է, որի բնակիչներն ապրում են մի ընտանիքի նման։
Հայաստանի սահմանին գտնվող Ցոպի գյուղը մոտ 900 բնակիչ ունի։ Sputnik Գրուզիայի նկարահանող խումբը նկարել է այդ գյուղի կենցաղը։
Գյուղի բնակիչների մեծ մասը հայեր ու ադրբեջանցիներ են, վրացիներ գրեթե չկան։
Այստեղ հայերն ու ադրբեջանցիներն ընկերություն են անում, իրար տուն գնում և մարդկանց չեն բաժանում ազգությունների։
Գյուղացիների գլխավոր խնդիրը երիտասարդներն են, որոնք արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստան և Ադրբեջան։