Կեֆիրի ամենաօգտակար հատկությունները. 7 պատճառ հաճախ կեֆիր խմելու համար
Advertisement 1000 x 90

Կեֆիրի ամենաօգտակար հատկությունները. 7 պատճառ հաճախ կեֆիր խմելու համար

Կեֆիրը շատ տարածված մթերք է, որը բարելավում է առողջական վիճակը՝ առանց կողմնակի բարդություններ առաջացնելու, սակայն քչերը գիտեն, թե որքան օգտակար է իրականում այս համեղ ըմպելիքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ հաճախ կեֆիր խմելու համար:

1. Կեֆիրն առողջարար է աղիների համար

Այս կաթնամթերքը վերականգնում է աղիների միկրոֆլորայում օգտակար բակտերիաների քանակը՝ կանխելով ախտածին միկրոօրգանիզմների աճը:

2. Կեֆիրն ամրապնդում է ոսկորները

Կեֆիրը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ ու կալցիում, որոնք ամրապնդում են ոսկորներն ու նպաստում երեխաների առողջ աճին:

3. Կեֆիրը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը

Կեֆիրը կարգավորում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը, ինչի շնորհիվ նպաստում է սրտամկանի ամրապնդմանն ու աթերոսկլերոզի կանխարգելմանը:

4. Կեֆիրն օգնում է նիհարել

Կեֆիրը հարուստ է սպիտակուցներով ու արդյունավետ կերպով հագեցնում է քաղցը: Բացի այդ, այն բարելավում է աղիների միկրոֆլորան, ինչը նույնպես նպաստում է ավելորդ քաշի նվազմանը:

5. Կեֆիրը պաշտպանում է վարակներից

Այս ըմպելիքը պարունակում է շատ օգտակար պրոբիոտիկներ, որոնք կանխում են վնասակար բակտերիաների աճը՝ պաշտպանելով այնպիսի վտանգավոր միկրոօրգանիզմներից, ինչպիսին են սալմոնելլան, հելիկոբակտեր պիլորին ու աղիքային ցուպիկը:

6. Կեֆիրը պաշտպանում է քաղցկեղից

Կեֆիրի մեջ պարունակվող պրոբիոտիկները նաև նվազեցնում են քաղցկեղածին միացությունների առաջացման հավանականությունն ու խթանում իմունային համակարգի ակտիվությունը:

7. Կեֆիրը երկարացնում է կյանքը

Գիտափորձերի ընթացքում կեֆիրի պրոբիոտիկներն օգնում էին երկարացնել փորձամկների կյանքը: Մասնագետները ենթադրում են, որ նման արդյունքը պայմանավորված է կեֆիրի՝ հաստ աղիքում քրոնիկ բորբոքումների մակարդակը նվազեցնելու հատկությամբ:

med.tert.am