Բուսաբանները հաշվել են երկրագնդի վրա բույսերի ընդհանուր թիվը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բուսաբանները հաշվել են երկրագնդի վրա բույսերի ընդհանուր թիվը

Մեծ Բրիտանիայի Թագավորական բուսաբանական այգում առաջին անգամ կատարվել է աշխարհի ֆլորայի համընդհանուր ուսումնասիրություն:

14962884_10208067946120652_1414400133_n

Ստացված տեղեկությունների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակցության, որ ներկայումս գիտությանը հայտնի է 390.900 տեսակ բույս, որոնցից մոտ 369.400-ը պատկանում են ծաղկավորներին:

14962816_10208067946040650_96678774_n

Կենսաբանները պնդում են, որ այսօրվա դրությամբ գոյություն ունեն շատ տեսակներ, որոնք մինչև հիմա չեն նկարագրվել: Բացահայտումներ անընդհատ տեղի են ունենում: Օրինակ, անցած տարի նկարագրվել էր ավելի քան 2 հազար նոր տեսակ: Սրանց մեջ են մտնում Gilbertiodendron maximum ծառը (Գաբոն), որի բարձրությունը կարող է հասնել 45 մետրի և Drosera magnifica միջատակերը՝ 1.5 մետր բարձրությամբ (Բրազիլիա): Հետաքրքիրն այն է, որ ավելի հաճախ նոր բույսեր բացահայտվում են Չինաստանի, Ավստրալիայի և Բրազիլիայի գիտնականների կողմից:

14923975_10208067946160653_2041368559_o

Չնայած բույսերի այսքան մեծ բազմազանությանը՝ աշխարհի ֆլորայի մոտ 21%-ը գտնվում է անհետացման եզրին:

Bionews