Վազելինը բավական լայն տարածում ունի և կարող է օգտագործվել տարբեր նպատակներով: Budetezdorovy.ru-ն ներկայացրել է մի քանի խնդիր, որոնց դեպքում կարող եք վազելին օգտագործել:
Մազերի ճյուղավորում: Մազերի ծայրերի ճյուղավորում տեղի է ունենում տարբեր պատճառներով: Այս խնդրից ազատվելու համար հարկավոր է վերականգնել մազերի ծայրերը: Մի փոքր վազելին քսեք մազերի ծայրերին, փաթաթեք տաք սրբիչով: 1 ժամ անց լվացեք: Կրկնեք շաբաթվա ընթացքում 1 անգամ, մինչև կնկատեք արդյունքը:
Խոնավեցում: Վազելինը խոնավեցնող հատկություն ունի: Երեկոյան՝ քնելուց առաջ, մաշկի վնասված հատվածին վազելին քսեք: Առավոտյան արդեն կնկատեք, որ մաշկը փափկել է:
Դիմահարդարումը մաքրելու միջոց: Մի փոքր վազելինը քսեք բամբակի վրա, մաքրեք դեմքը: Վազելինն ամբողջությամբ կմաքրի դիմահարդարումը:
Գել՝ սափրվելուց հետո: Բացի խոնավեցնող և վերականգնող հատկություններից, վազելինը նաև հակաբորբոքային ազդեցություն է ունենում և կարող է օգտագործվել սափրվելուց հետո:
Մաքրում է ներկի հետքերը: Եթե մազերը ներկելու ընթացքում ներկվել է նաև մաշկը, օգնության կհասնի վազելինը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը