Էքսեթերի համալսարանի պրոֆեսորը պարզել է միջին տարիքը, երբ երեխաները դադարում են հավատալ Սանտա-Քլաուսի մասին Սուրբծննդյան գլխավոր առասպելին: Համալսարանի կայքում հրապարակված «Սանտայի հարցման» եզրակացությունների համաձայն, երեխաները հիմնականում Սանտա-Քլաուսին դադարում են հավատալ ութ տարեկանից:
Հետազոտության ընթացքում հոգեբան Քրիս Բոյլը նաև պարզել է, որ երեխաներից շատերը չեն վախենում հայտնվել անհնազանդների ցուցակում և հաճախ ծնողների առջր կեղծավորում են՝ պաշտպանելով առասպելը: Գիտնականի եզրակացությունները հիմնված են ամբողջ աշխարհի 1,2 հազար մեծահասակների պատասխանների վրա, որոնք գլխավորապես անդրադարձել են մանկական հիշողություններին:
Հարցման մասնակիցների ավելի քան երրորդ մասը (34 տոկոսը) կցանկանար հեքիաթային հերոսի նկատմամբ հավատը պահպանել նաև չափահաս դառնալով. նույնքան հարցվածներ էլ կարծում են, որ առասպելը նպաստել է մանկության շրջանում իրենց լավ վարքագծին:
Ընդ որում՝ 47 տոկոսը կապ չի նկատել իր վարքագծի և Սանտայի նկատմամբ հավատի միջև: Հարցման մասնակիցների 30 տոկոսից ավելին պատմել են, որ վշտացել են, երբ իմացել են, որ Սանտան գոյություն չունի, 10 տոկոսը ցասումով է լցվել, իսկ 15 տոկոսն իրեն խաբված է զգացել իր ծնողների կողմից:
Չնայած դրան, հարցվածների միայն 30 տոկոսն է կարծում, որ առասպելի պսակազերծումը ազդել է մեծահասակների նկատմամբ իրենց վստահության վրա: Իսկ մեծամասնության (56 տոկոս) համար այդ նորությունը ավագներին պակաս վստահելու առիթ չի դարձել:
Ծնողների 72 տոկոսը խոստովանում է, որ իրենց հաճույք է պատճառում ընտանիքում առասպելի պահպանումը, թեև 40 տոկոսն իրենց երեխաներին ճշմարտությունն է պատմել, եթե նրանք ուղղակիորեն հարցրել են Սանտայի մասին:
Երեխաները Սանտա-Քլաուսին դադարում են հավատալ ութ տարեկանից
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ