
Գյումրիում 85-ամյա կին չի ծննդաբերել, վստահեցնում են Գյումրու ծննդատնից:
Որոշ լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 17–ին հրապարակած՝ «Գյումրեցի 85-ամյա կինն՝ անսպասելի ծննդաբերել է․երեխային հրաշքով փրկել է հաջողվել. հիմա նրանց կյանքին վտանգ չի սպառնում» վերտառությամբ հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը՝ փաստելով, որ Գյումրու ծննդատանը նման դեպք չի արձանագրվել: