«Սատանան սկիզբ է առնում արդարության համար պայքարող հրեշտակի բերանի փրփուրից»
Advertisement 1000 x 90

«Սատանան սկիզբ է առնում արդարության համար պայքարող հրեշտակի բերանի փրփուրից»

…Պատահում է, որ շլացնող սպիտակը՝ սպիտակ է, ոչ մի այլ բանի հետ չես շփոթի, նույնն էլ՝ սևը, մուգ կապույտ չէ, այլ մուգ գույն չէ՝ սև է: Չարն ու բարին էլ՝ մենք, ընդունված կարգի համաձայն, այդպես ենք տարանջատում: Բայց իրականում, այդ երկուսն իրարից բաժանվում են նուրբ սահմանով…

Օրինակ՝

Ազնվությունը… լավ բան է: Ազնիվ լինելու համար պետք է համարձակ լինել: Իսկ  սահմանն այնքան նուրբ է… ուշադիր նայում ես, մեկ էլ՝ անհաղորդ ձայն, եսասիրություն. կանացի չես, անպիտանի մեկն ես: Սա ազնիվ չէ, նենգություն է, երբ փորձում ես սպանել ընկերոջդ ինքնավստահությունը:

Սերը… Սիրում եմ: Լուսավոր, կենարար զգացողություն է: Ահա սահմանը. ես սիրում եմ, ուրեմն կարող եմ քո փոխարեն որոշել, թե դու ինչ ես ուզում, ինչ պետք է անես:

Հոգատարություն… երբ այն չկա, տեղը միանգամից երևում է: Հակառակ կողմում՝ կամքի, ազատության բացակայությունն է:

Լավի ու վատի միջև անդունդ չկա: Անգամ բաժանարար գիծ չկա: Ամեն ինչ թողարկման շերտ ունի: Աննշան քայլ, և սահմանի մյուս կողմում ես: Պետք է շատ զգույշ լինել սևի և սպիտակի հարցում:

«Սատանան սկիզբ է առնում արդարության համար պայքարող հրեշտակի բերանի փրփուրից»,- ասել է Թորնթոն Ուայլդերը:

lifedeeper.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը