
«1927 թվականին Գավառի «Դարի գլուխ» կոչված վայրում հետազոտություններ իրականացնելու ժամանակ Թադևոս Ավդալբեգյանը ուշադրություն է դարձնում որդու մատնացույց արած քարի վրա։ Օ՜հ, անակնկալ՝ սեպագիր արձանագրություն: Հետո պիտի պարզեին, որ գտել են Խալդինի քաղաքի հիմնադրումը վկայող Ռուսա I-ի սեպագիր արձանագրությունը:
Ներկայումս արձանագրությունը ցուցադրվում է Գավառի երկրագիտական թանգարանում:
Ասել կուզե՝ մեր Քյավառն էլ ծննդյան վկայական ունի 🙂 Երևանից մի կես դար է փոքր:
Մենք էլ հանգիստ նստած կգրենք, թե այս արձանագրությունը 2 750 տարեկան է: 2750 տարի: Եվ ինչե՜ր դեռ պիտի տեսներ Հայ ժողովուրդը»: