Ռուսաստանում Աննա Կիրյանովան մեծ համբավ ունի: Հոգեբանը շատերին հայտնի է նաև իբրև հեռուստահաղորդավար, գրքերի և հոդվածների, բանաստեղծությունների հեղինակ: Այսօր ներկայացնում ենք հայտնի հոգեբանի պատկերացմամբ՝ «չՍերը»:
Այդ վիճակում չի կարելի խանգարել. խոսել, ծիծաղել, ողջագուրվել: Չի կարելի կիսվել ապրումներով, քանի որ դրանք հիմարություններ են: Չի կարելի հայցել որևէ բան, անիմաստ է: Չի կարելի օգնություն խնդրել, օգնել, քանի որ մեծ մարդիկ իրենք պետք է կարողանան իրենց խնդիրները լուծել: 5 տարեկա՞ն ես: Դա արդեն շատ է՝ մեծ ես: Զուր է, արդեն մեծ ես:
«չՍերը», երբ խիստ չեն քննադատում, բայց երբեք չեն էլ գովում: Չեն նկատում: Երբ մտերիմ մարդու մոտ ուտելը չի ստացվում, քանի որ կասի՝ շատ ես ուտում: Եփածդ կուտի, բան էլ չի ասի, չի գոհանա: Վիճակ, երբ ոչինչ չի կարելի: Երբ չեն պաշտպանում, այլ ասում են՝ ինքդ ես մեղավոր… սա՛ է:
Երբ ոչինչ չեն նվիրում, նույնպես՝ սիրո բացակայություն է: Փողն ափսոսում են քեզ համար՝ նույնն է: Ատելություն է: Նախանձ: Մահ է: Անտանելի վիճակ…
Սիրո բացակայությունը մարդուն թուլացնում է, դարձնում խոցելի, տգեղ: Միակ ելքը, հեռանալն է:
lifedeeper.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը