Mars Express ուղեծրագին զոնդը «սառած լիճ» է լուսանկարել Մարսի վրա, որը գտնվում է Կորոլյովի խառնարանում: Լուսանկարները հրապարակել է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵվՏԳ):
Սառցադաշտն զբաղեցնում է ամբողջ 82-կիլոմետրանոց խառնարանը, որը գտնվում է Մարսի հյուսիսային բևեռում: Ինչպես նշվում է ԵվՏԳ-ի կայքում, դրա կենտրոնում սառույցի հաստությունը կազմում է մոտավորապես 1,8 կիլոմետր: Հուլիս ամսին հաղորդվել էր, որ Մարսի հարավային բևեռի մակերևույթի ներքո հաջողվել է հայտնաբերել հեղուկ ջուր: Mars Express ավտոմատ միջմոլորակային կայանը Բայկոնուրի տիեզերակայանից արձակել են 2003 թվականի հունիսի 2-ին: Նույն թվականի դեկտեմբերին ապարատը դուրս է եկել Մարսի ուղեծիր: